ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռազմական գործողությունների լրիվ դադարեցում. Պուտինը ներկայացնում է հրադադարի պայմանները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝

Հայտարարում ենք ամբողջական հրադադրի եւ բոլոր տեսակի ռազմական գործողությունների ավարտի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից ՝ Մոսկվայի ժամանակով 00։00-ից, կողմերը կանգնում են իրենց զբաղեցրած տարածքների վրա։

Աղդամի շրջանն ու տարածքները, որոնք Հայաստանն է պահում, վերադարձվում են Ադրբեջանին՝ նոյեմբերի 20-ին։

Լեռնային Ղարաբաղի շփման գծում՝ Լաչինի միջանցքի ուղղությամբ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժեր՝ 1960 զինվորական, 380 միավոր ավտոմեքենայով եւ հատուկ սարքավումներով։

ՌԴ խաղաղապահ ուժերը տեղակայվում են հայկական զինված ուժերի դուրս բերման հետ մեկտեղ։ Նրանց տեղակայման ժամկետը հինգ տարով է՝ հետագայում այն երկարացնելու հնարավորությամբ։

Այս պահին ՀՀ կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է։ Հրադադարի և դրա պայմանների մասինմ խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս