
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունը կապ չունի ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցելու միջադեպի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Պայմանավորվածության շուրջ աշխատանքները սկսվել են միջադեպից շատ ավելի առաջ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ռուսական ուղղաթիռի հետ կապված իրավիճակն ազդել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածության վրա: