ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկ ամսում բենզինի և դիզվառելիքի գներն աճել են. տվյալներ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում 2020-ի հունվար-սեպտեմբերին գյուղատնտեսության եւ ձկնորսության արտադրանքի ծավալը կազմել է 576 մլրդ 845.2 մլն դրամ (ավելի քան 1 մլրդ 191.3 ԱՄՆ դոլար), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 0.6%-ով։ Ինչպես տեղեկացանք ՀՀ վիճակագրական կոմիտեից, գյուղատնտեսության ճյուղում ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին թողարկվել է 555 մլրդ 211.2 մլն դրամի արտադրանք (աճը 2019-ի նույն ամիսների համեմատ՝ 0.5%), որից բուսաբուծության արտադրանքը կազմել է 305 մլրդ 309.9 մլն դրամ (նվազումը՝ 0.4%) եւ անասնաբուծությանը՝ 249 մլրդ 901.5 մլն դոլար (աճը՝ 1.6%)։

Ձկնաբուծության ոլորտում 2020-ի հունվար-սեպտեմբերին թողարկվել է 21 մլրդ 633.8 մլն դրամի արտադրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից 3.0%-ով ավելի։ Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. հոկտեմբերին, 2019թ. հոկտեմբերի համեմատ, արձանագրվել է 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ: Ծառայությունների ոլորտում այս տարվա հոկտեմբերին, 2019թ. նույն ամսվա համեմատ, արձանագրվել է սակագների 1.4%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ պահպանվել է սակագների համեմատաբար կայուն մակարդակ։ 2020թ. հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 0.5% եւ 0.8% գնաճ:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս