ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ դատավորները կկարողանան քննել ապօրինի գույքի բռնագանձման մասին գործերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 6-ին կառավարության կողմից խորհրդարան է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականին ընդունված սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, որով կսահմանվի, թե որ դատավորները կարող են առանձին տեսակի գործեր քննել: Խոսքը վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձում ենթադրող կամ պարտապանի սնանկ ճանաչվելու մասին գործերին:

Փոփոխված օրենքում ասվում է. «Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված առանձին տեսակի գործերի ցանկ սահմանելու դեպքում կարող է Վերաքննիչ դատարանի դատավորներից ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն այլ գործերի, քննում են նշված ցանկում ներառված առանձին տեսակի գործեր: Նման գործեր քննող դատավորների քանակը եւ ընտրության կարգը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը»:

Իսկ մեկ այլ փոփոխությամբ՝ պարտապանի այն գույքի վրա, որի առնչությամբ պարտապանին սնանկ ճանաչելու պահին առկա է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա կիրառված ապահովման միջոց, մորատորիումի (վճարումների հետաձգման) գործողությունը տարածվում է այդպիսի ապահովման միջոցների վերանալու պահից: Եվ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա կիրառված ապահովման միջոցները տարածվում են պարտապանի գույքի վրա մորատորիումի գործողության ավարտի պահից:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս