ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցուցարարների ցասումից ոստիկանապետին այսօր փրկել են ԲՀԿ-ական պատգամավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այսօր ուշագրավ դեպք է տեղի ունեցել կառավարությունում: Մեզ հայտնի դարձավ, որ երբ մի խումբ ցուցարարներ մտել են Կառավարության շենք, այնտեղ անկյուն են մտցրել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին ու փորձել ծեծի ենթարկել նրան:

Մենք տեղեկացանք, որ վերջինս ցուցարարներին բացատրել է, թե իր ինքնազգացողությունը վատ է, սրտի խնդիրներ ունի, իսկ ոստիկանապետին էլ ջարդարարներից ազատել են երկու կին պատգամավոր՝ ԲՀԿ-ական Շաքե Իսայանն ու Իվետա Տոնոյանը: Նկատենք, որոշ ժամանակ առաջ ԱԱԾ շենքի դիմաց այս կին պատգամավորներին քաշքշում էին հենց այն ոստիկանները, որոնք այսօր կառավարությունում մենակ թողեցին ոստիկանապետին:

Սակայն այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս: Հերթական անգամ ծեծուջարդ է տեղի ունենում հենց ոստիկանապետի աչքի առջև, իսկ վերջինս էլ ոչինչ չի կարողանում անել, իսկ այս անգամ էլ ոստիկանապետ Վահե Ղազարյանին երկու կանայք են փրկում:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս էր եկել եւ անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չէր զսպել կողմերին։ Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չէին հանդարտվել, վերջիններս երկաթյա ձողերով մտել էին Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն էին իրականացնում ոստիկանները։

Ձողերով և դանակներով զինվածները սկսել էին ջարդուփշուր  արել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք եւ դանակով կտրել են նրանց երկուսի վիզը: Այդպես վրեժ լուծելուց հետո հեռացել են:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս