
ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված տեքստում այդ մասին որեւէ բառ չկա։ Այդ, ինչպես նաեւ Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը:
Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել սադրանքների եւ ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը:
Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է եւ ինքներդ կարող եք ծանոթանալ դրան: Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը: