Կոչ եմ անում բոլորին վեր կանգնել նեղ քաղաքական և այլ շահերից. Կոմանդոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մեզնից, ավելի քան երբևէ, կախված է հայ ժողովրդի ճակատագիրը: Մենք պետք է կարողանանք ստաբիլություն պահպանել պետության և կառավարման համակարգի նկատմամբ: Մենք իրավունք չունենք զգացմունքներին տրվելու, թույլ տալ քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն ներկա դրությունը:

Ես տեսնում եմ հնարավորություն մեր հասարակության բոլոր առողջ ուժերի հայկական ինտիլիգենցիայի, հանրային և քաղաքական գործիչների համախմբելու հնարավորություն ճիշտ որոշում փնտրելու և ծանր իրավիճակից ելք գտնելու համար: Ես ոչ մի քաղաքական և անձնական նպատակ չեմ հետապնդում:

Կոչ եմ անում մնացած բոլորին, ովքեր այսօր հանրության մեջ որևէ կարևոր դեր են խաղում, վեր կանգնել նեղ քաղաքական և այլ շահերից: Ես համարում եմ, որ իրավիճակից ելք գտնելու համար անհրաժեշտ է ստողծել քաղաքացիական խորհուրդ, որի կազմում կլինեն մտավորականության ներկայացուցիչներ, հանրային և քաղաքական գործիչներ, որոնց հանրությունը վստահում է:

Ես կարող եմ ստանձնել այս գործունեության համակարգումը: Քաղաքացիական խորհուրդը կաշխատի Արաշակունյաց 5 հասցեում:




Լրահոս