Պետք է աջակցենք Փաշինյանին և Ալիեւին. Վլադիմիր Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին եւ Իլհամ Ալիեւին՝ Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորման համար պայմաններ ստեղծելու նրանց վճռականության հարցում, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

«Իսկապես, խաղաղ միջոցով նման տեսակի բարդ, ամուր հանգույցով կապված հակամարտությունները կարգավորելու համար անհրաժեշտ է փոխզիջումներ գտնել: Իսկ դրա համար պահանջվում է որոշում կայացնողների համարձակությունը»,-ասել է Պուտինը ՇՀԿ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ:

«Այդ կապակցությամբ, իհարկե, պետք է աջակցենք նաեւ ՀՀ վարչապետ պարոն Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահ պարոն Ալիեւին տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման համար պայմաններ ստեղծելու նրանց վճռականության հարցում եւ որոշում կայացնել՝ ի շահ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջեւ երկարաժամկետ հարաբերությունների կառուցման»,-հավելել է նա:




Լրահոս