ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները՝ պատերազմի ավարտի և ձեռք բերված պայմանավորվածության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սկսում ենք քաղաքացիներից մեկի խոսքով սկսենք Էն տղայից, որ ասումա՝ չեմ ուզում խոսեմ Երեկ հրապարկվեց Հայաստանի վարչապետի ու Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած համաձայնությունը՝ բաղկացած 9 կետից: Ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ավելի ուշ Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր եւ բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել: Նա նշել էր, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել, շեշտելով, որ այդ որոշումը կայացրել է ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանն ամենալավ տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում, նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: ArmLur.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունեն Արցախի հարցով հայտարարության տեքստի վերաբերյալ:

Սա դեռ ամենը չէ. վարչապետի հայտարարությունից հետո Հայաստանի քաղաքացիները հաշված րոպեների ընթացքում արձագանքեցին եւ հավաքվեցին ՀՀ կառավարության շենքի առաջ. ջարդեցին դռներն ու մտան կառավարության շենք (կենդանի ձայներ ջարդուփշուրի ձայներ, ապօրինությունները որ սեղանների վրա են բարձրանում). բարձրացել են 2–րդ հարկ, որտեղ նիստերի դահլիճն է, հանդիպումների սրահն ու ՀՀ վարչապետի աշխատասենյակը։ Նրանց մի մասն էլ շարժվել է դեպի Բաղրամյան պողոտա ու մտել Ազգային ժողովի շենք:

Տեղեկացնենք, որ ցուցարարները գիշերը ծեծի են ենթարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ ArmLur.am-ը քաղաքացիներից հետաքրքրվեց՝ դատապարտում են արդյոք գիշերը Երեւանում տեղի ունեցած ապօրինություններն ու անօրինությունը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս