Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանի ջանքերը Ղարաբաղի շուրջ. Վլադիմիր Պուտինը երկարատև խաղաղության հույս ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսաստանի իշխանությունները բոլոր հարթակներից հայտարարում են, որ կարողացել են դադարեցնել ղարաբաղյան պատերազմը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ (ШОС) երկրների ղեկավարների հանդիպմանն ունեցած իր ելույթում հույս է հայտնել, որ Ղարաբաղում երկարատև խաղաղություն կհաստատվի, և որ այն, ինչ կատարվում էր Ղարաբաղում, մեծ ողբերգություն էր։ «Մեծ բավականությամբ ցանկանում եմ նշել նախանշված փոխզիջումներով ու ձեռք բերված համաձայնություններով արյունահեղությունը դադարեցնելու մասին։ Հուսով եմ` վերջին շրջանում մեր ձեռնարկած բոլոր քայլերը կհանգեցնեն երկարատև խաղաղության հաստատմանը՝ ի բարօրություն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների», – այսօր հայատարարել է Պուտինը:

«Այս պահին մենք շարունակում ենք ելնել միջազգային իրավունքի բոլոր համապատասխան հիմնական ակտերից։ Առաջին հերթին խոսքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և այլ փաստաթղթերի մասին է», – այս պատասխանն է տվել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին։ Դմիտրի Պեսկովը նաև հավելել է, որ Կրեմլը երեկ գիշերը ստորագրված հայտարարությունը համարում է երկու երկրների ժողովուրդների հաղթանակը` և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, որովհետև կանգ է առել պատերազմը։

Հավելենք, Անկարան խոսում է այն մասին, որ խոսքը ոչ թե ռուս խաղաղապահների մասին է, այլ ռուս-թուրքական, Մոսկվան էլ սա փաստորեն հերքում է։ Ամեն դեպքում ռուս խաղաղապահներն արդեն Հայաստանում և Ղարաբաղում են։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս