
Ղարաբաղում այս կամ այն տեսքով ռուս խաղաղապահների տեղակայման թեման մշակվում էր դեռևս մեկ ամիս առաջ, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Դիտորդների, խաղաղապահների մասնակցության թեման քննարկվել է մեկ ամիս առաջ, քննարկվել է փորձագետների մակարդակով, դիվանագետների բանակցությունների մակարդակով։ Այս թեման արդեն օրակարգում էր: Ինչպես հասկանում եք, նման որոշումները մշակվում են մեծ ուշադրությամբ՝ հաշվի առնելով, որայն իրականացվում է երկու կողմից, այս դեպքում՝ երեք կողմից`երկու հակամարտող կողմերը և Ռուսաստանը», – ասել է Զախարովան «Դոժդ» հեռուստաալիքի եթերում: ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ նման որոշումներ չեն կարող կայացվել առանց համապատասխան գերատեսչությունների շատ մանրամասն ուսումնասիրության: