**Խոյ․** Օրը կանցնի բավականին ներդաշնակ: Ամեն բան հավասարակշռության մեջ է: Ուժերի որոշակի ավելցուկ կունենաք, որը ճիշտ կլինի ուղղորդեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ավելացնելու վրա, այլապես ավելորդ էներգիան կծախսվի չմտածված գործողությունների եւ ագրեսիվ արարքների վրա:
**Ցուլ․** Ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական հարցերում վերաիմաստավորման փուլ է սկսվում: Կվերանայվեն նաեւ անձնական հարաբերությունները եւ հնարավոր է ավելի բարձր մակարդակի վրա դրվեն: Արագ կկարողանաք նոր կապեր հաստատել:
**Երկվորյակ․** Պատշաճ ուշադրություն հատկացրեք մտերիմներին, որպեսզի չվիրավորվեն: Նոր գորընկերների հարցում եղեք զգուշավոր: Չարժեք հավատալ մարդկանց, որոնք չափազանց շատ բան են խոստանում: Եթե սիրելի մարդու հետ հարաբերություններում ինչ որ բան դուր չի գալիս, հապճեպ որոշումներ մի կայացրեք:
**Խեցգետին․** Այս օրը հարմար է բանակցությունների ու հաղորդակցության համար: Այսօր դուք հեշտությամբ կարողանում եք գլուխ հանել նույնիսկ ամենից վիճելի հարցերում: Ուշադրություն դարձրեք ձեր ֆինանսներին: Խուսափեք ռիսկային գործարքներից: Քիչ ծանոթների հետ գործ մի ունեցեք, քանի որ նրանք դեռ ժամանակի փորձությունը չեն բռնել: Այլապես կարող եք դառնալ խարդախության զոհ:
**Առյուծ․** Այս փուլում աշխատեք ուշադրություն չդարձնել մանրուքներին եւ կենտրոնացեք կարեւորի վրա: Զգացմունքայնությունը միայն կխանգարի ձեզ: Որեւէ հարցի հանդեպ որոշում կայացնելիս աշխատեք լինել առավելագույնս հավասարակշռված: Մի զրկեք ձեզ փոքրիկ ուրախություններից:
**Կույս․** Այժմ ձեր առաջ բավական խնդիրներ կան ծառացած, որոնք պետք է լուծեք ինքնուրույն: Միայն թե աստղերը հորդորում են խուսափել վեճերից եւ կոնֆլիկտներից եւ պահպանել հանգստություն: Հաջող կլինեն գնումները: Կարող եք ինքներդ ձեզ երես տալ որոշ գնումներով: Պարտք մի վերցրեք եւ պարտք մի տվեք:
**Կշեռք․** Ձեր հուզմունքը, որը կարող է կապված լինել մասնագիտական գործունեության հետ, աշխատեք փոխհատուցել հաճելի բաներով: Թեթեւամիտ քայլերից խուսափեք, հատկապես, եթե հարցը վերաբերվում է հարազատներին: Ձեր պահվածքով նույնիսկ անգիտակցաբար կարող եք վիրավորել նրանց:
**Կարիճ․** Էներգիայի եւ ուժերի պակաս չեք զգա: Ոչ վատ հեռանկարներ կարող են առաջ գալ մասնագիտական հարության վրա, սակայն մի շտապեք ամեն մի բացված դռնից մուտք գործել: Այժմ ժամանակն է հանգստություն պահպանելու, ծանրութեթեւ անելու ամեն ինչ:
**Աղեղնավոր․** Որոշում կայացնելիս, չպետք է կոսկածեք ձեր իրավացիության մեջ: Զգուշություն ցուցաբերեք մարդկանց խորհուրդները լսելիս: Դրանք կարող են լինել գայթակղիչ եւ ավելի սեփական շահը փնտրող, քան ձեր բարին կամեցող: Որեւէ նախաձեռնության սկսման համար լավ ժամանակ է, լինի դա գործնական թե ժամանցային նախաձեռնություն: Կարելի է զբաղվել տան դասավորության փոփոխությամբ:
**Այծեղջյուր․** Այժմ հարմար ժամանակ է ակտիվություն ցուցաբերելու: Այն ինչ նախկինում դժվարությամբ էիք կարողանում գլուխ բերել, հիմա դյուրությամբ կանեք: Անձնական հարթության վրա որեւէ հիասթափություն չպետք է առաջանա, այլապես կփչացնի հարաբերությունները: Գուցե հանդիպեք ձեր սիրուն, եթե մինչ այժմ չեք հանդիպել: Չի բացառվում, որ հին հարաբերությունները նորովի կբորբոքվեն:
**Ջրհոս․** Ձեզ սպասում են հանդիպումներ հին ընկերների հետ: Կհաստատեք նաեւ նոր ծանոթություններ: Աշխատեք հեռու մնալ ամեն տեսակ շահամոլությունից ձեր հարաբերությունները ձեւավորելիս, այլապես կբացահայտվեք: Գործարար հարաբերությունների եւ բանակցությունների համար լավ ժամանակ է:
**Ձկներ․** Հնարավոր են թեթեւ անախորժություններ, որոնք կանցնեն առանց հետեւանքներ ունենալու: Հարազատների հետ եղեք անկեղծ եւ ազնիվ: Հնարավորությունների ճիշտ գնահատումը թույլ կտա խուսափել անցանկալի զարգացումներից: