ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

Հերոս բժիշկներն անմահացել են կռվի դաշտում։ Վահեն ու Էդգարը մեկնել էին առաջնագիծ՝ կատարելու իրենց պարտքը։

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ եթե երեխայի ավագ եղբայրը կամ քույրը հաճախում է տվյալ դպրոց, ապա նրան որեւէ արտոնություն տրվու՞մ է, թե՞ ոչ։

Արմինե Մարգարյան (32 տարեկան, մենեջեր)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի համաձայն` ցանկացած ծնող իրավունք ունի երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը եւ կրթության ձեւը:

Հետեւաբար որեւէ չափանիշ՝ ներառյալ բնակավայրին կամ աշխատանքի վայրին մոտ գտնվելու կամ տվյալ դպրոց հաճախող քույր կամ եղբայր ունենալու փաստը, չի կարող որեւէ երեխայի գրանցման համար առաջնահերթություն ապահովել։ Եթե ցանկանում եք, որ Ձեր երեխան սովորի հենց Ձեր նախընտրած դպրոցում, ապա հարկավոր է հնարավորինս շուտ գրանցվել առցանց համակարգի միջոցով, քանի դեռ տվյալ դպրոցի համար սահմանված տեղերը չեն սպառվել:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու նրանց երեխաների դեպքում նույնպես հանրային ծառայությունների համարանիշը պարտադիր է, որը տրվում է հաշվառվելու դեպքում անձնագրային բաժինների կողմից:

 

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ հաշմանդամություն ունեցող անձինք կոնկրետ ինչ արտոնություններ ունեն։

Սուսաննա Վարդանյան (49 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ս. Վարդանյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ հաշմանդամություն ունեցող անձինք՝

l ընդգրկված են բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում եւ կարող են օգտվել սահմանված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու արտոնություններից,

l ընդգրկված են անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում։ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն օգտվել անվճար դեղեր ձեռք բերելու արտոնությունից, իսկ 3-րդ խմբի հաշմանդամություն ուեցող անձինք՝ 50% զեղչով, եթե չեն օգտվում ավելի արտոնյալ պայմաններով դեղորայք ստանալու իրավունքից,

l ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնած 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող եւ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձինք ընդունվում են պետական բարձրագույն կամ միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների անվճար համակարգ վճարովի համակարգի համար առնվազն անցումային միավորներ հավաքելու դեպքում,

l 1-ին եւ 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք ունեն անվճար էլեկտրատրանսպորտից օգտվելու իրավունք,

l իրավունք ունեն ստանալու աջակցող միջոցներ՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, վերականգնման տեխնիկական եւ այլ օժանդակ միջոցներ՝ համապատասխան վերականգնողական անհատական ծրագրին, պետական հավաստագրի հիման վրա։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշմանդամությունը սահմանվում է մեկ տարի ժամկետով, երկու տարի ժամկետով, մինչեւ 18 տարին լրանալը եւ անժամկետ:




Լրահոս