ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Լուսանկարի հերոսը Քաջիկ Արշակյանն է. հրամանատարն իր տանկով խոցել է հակառակորդի 4 տանկ։

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ով կարող է աշխատել ուսումնական հաստատությունում որպես ուսուցիչ։

Լիաննա Պողոսյան (34 տարեկան, մանկավարժ)

 

ՊԱՏՍԽԱՆ. Համաձայն «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի՝ ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որը ստացել է մանկավարժական համապատասխան որակավորում (բակալավրի, մագիստրոսի, դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանով) կամ ունի բարձրագույն կրթություն եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական (կամ ուսուցչական) գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ։ Համաձայն նույն օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ուսումնական հաստատությունում աշխատող այն ուսուցիչները, որոնք չեն համապատասխանում սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջներին, կարող են շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը մինչեւ 2023 թվականի օգոստոսի 20-ը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է, եթե վերջինս տվյալ ուսումնական հաստատությունում ատեստավորումից հետո ճանաչվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող։ Որակավորման տարակարգի դիմաց տվյալ ուսուցչի հավելավճարի իրավունքը վերականգնվում է ատեստավորման օրվանից:

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ընդհանուր տիպի տուն-ինտերնատ ընդունվելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնել։

Սիրան Օհանյան (62 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Համաձայն ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի N1112-Ն որոշման՝ փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային մարմին պետք է ներկայացնել`

l անձնագիր կամ նույնականացման քարտ,

l նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտ կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք,

l խնամքի տրամադրում հայցող անձի՝ ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

l հաշմանդամության վերաբերյալ տեղեկանք` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե անձը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է որպես հաշմանդամություն ունեցող անձ,

l անձի բժշկական քարտը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ու առողջապահության նախարարի համատեղ հրամանով հաստատված ձեւին համապատասխան կամ ՀՀ կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի N 1112 -Ն որոշման N 3 հավելվածի հիվանդությունների ցանկում ներկայացված հիվանդություններով հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ՝ տրված համապատասխան բժշկական հաստատության կողմից:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Խնամքի տրամադրման տեսակներն են՝ տնային պայմաններում, բնակչության սոցիալական պաշտպանության շուրջօրյա խնամքի ընդհանուր կամ հատուկ տիպի հաստատություններում եւ սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոններում:




Լրահոս