Գախարիան Փաշինյանի հետ հեռախոսազրույցում ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետները քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: ՀՀ վարչապետը գործընկերոջը տեղեկատվություն է ներկայացրել տեղի ունեցող վերջին զարգացումների մասին: Վրացական կողմը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատումը:




Լրահոս