Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայ ժողովրդին կոչ է անում հեռու մնալ ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից: Արամ Ա-ն այս մասին գրել է սոցցանցի իր էջում:
«Պարտադրված համաձայնությունները, որքան էլ անխուսափելի լինեն, մեր ժողովրդի զավակների մերժումը բնական է ու արդար։ Սակայն, այս ճակատագրական օրերին մենք պետք է լինենք միակամ ու խոհեմ՝ հեռու մնալով մեր ներքին միասնականությունը ջլատող արտահայտություններից ու քայլերից։ Աշխարհը պետք է իմանա, թե բոլոր պայմաններում Արցախը մե՛րն է ու մե՛րը պիտի մնա այսօ՛ր ու հավիտյան»,- գրել է Արամ Ա-ն: