
Ադրբեջանի տարածքում ստեղծվում է կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական կենտրոն: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրները:
«Կենտրոնը ստեղծվում է Ադրբեջանի տարածքում, որը չի հարում Ղարաբաղին։ Թուրքիայի դերը սահմանափակվում է կրակի դադարեցման վերահսկողության համար ստեղծվող կենտրոնի շրջանակներում և չի վերաբերում Ղարաբաղում խաղաղապահ առաքելությանը»,- հայտնել Է ԱԳՆ-ի աղբյուրը: