Երևանը և Բաքուն պետք է վերսկսեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ` այն հստակեցնելու և հակամարտությանը երկարաժամկետ լուծում տալու նպատակով՝ հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը: Նա նշել է, որ այդ բանակցությունները պետք է վերսկսվեն անհապաղ:
«Պետք է թույլ տրվի հակամարտության հետևանքով վերջին շաբաթներին տեղահանված անձանց վերադարձը: Հարկավոր է որոշել Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- ասել է Դրիանը: