
Հայաստան ժամանած ռուս խաղաղապահ զորամիավորման զինվորականները շարժվել են դեպի ղարաբաղյան հակամարտության գոտու այն շրջաններ, որտեղ պետք է իրականացվեն կրակի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման աշխատանքները, ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Ռազմական շարասյուները պետք է անցնեն ավելի քան 250 կմ, և խաղաղապահ զորամիավորումները պետք է ռուսական դիտորդական տեղամասեր տեղադրեն Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի ողջ երկայնքով»,- ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում: