
Բացելով այսօրվա հանրահավաքը` ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցին, որում նա չէր բացառել մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը:Փաշինյանն ընդգծեց, ժողովուրդը չի կարող ասել. “Արի, նորից ինձ սպանի”:Փաշինյանի խոսքով` ժողովուրդը կկանչի Քոչարյանին, բայց քրեական պատասխանատվության:Փաշինյանը նաեւ տեղեկացրեց, որ ժամը 18:30-ին նախատեսվում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը եւ բոլորին կոչ արեց այդ ժամին լինել Ազատության հրապարակում: