Եվրոպական ժառանգության օրեր Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Գրավոր ժառանգություն”

Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած շուրջ 50 երկրներ այս տարի արդեն 26-րդ անգամ մասնակցում են Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի կողմից իրականացվող “Եվրոպական ժառանգության օրեր”ծրագրին :ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ` 2011 թ. հոկտեմբերի 1-2 Հայաստանի Հանրապետությունը 6-րդ անգամ կմիանա սույն ծրագրին, որը կանցկացվի “Գրավոր ժառանգություն” խորագրի ներքո: Թեմայի ընտրությունը պայմանավորված է 2012 թ. նախանշված երկու կարևոր մշակութային իրադար-ձություններով` Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակմամբ: Եվրոպայի խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի հովանու ներքո ընթացող “Եվրոպա. ընդհանուր ժառանգություն” կարգախոսի համատեքստում Հայաստանը կանդրադառնա հազարամյակների խորքից ծնունդ առնող իր գրավոր խոսքին:

Հայաստանի ողջ տարածքում կկազմակերպվեն մշակութային միջոցառումներ. շուրջ 24 թանգարաններում, 10 հուշարձանների տարածքներում և բազմաթիվ այլ վայրերում կբացվեն ցուցադրություններ, կանցկացվեն դասախոսություններ: Միջոցառումների ծրագիրը ներառում է այցելություններ այն հուշարձաններ ու վայրեր, որտեղ պատմականորեն ձևավորվել ու գործել են հայ գրչության ու կրթամշակութային կենտրոններ, միջնադարյան գրադարաններ ու համալսարաններ: Մասնավորապես, Նորավանքում, Հերմոնի վանքում, Գոշավանքում, Շատինավանքում կկազմակերպվեն ցուցադրություններ և դասախոսություններ:2012 թ. երկու խոշոր մշակութային իրադարձություններին ընդառաջ` Եվրոպական ժառանգության օրերը` լավագույն հարթակ է հանդիսանում արժևորելու հայ գրավոր ժառանգության ակունքներն, ընդգծելու գրավոր խոսքի` հաղորդակցության գլխավոր միջոցի դերն ու նշանակությունը տարածության ու ժամանակի մեջ: Ավանդաբար միջոցառումն անցկացվում է երկու օր, սակայն բազմաբնույթ միջոցառումների առատությունը հնարավորություն է ընձեռում օրերն անցկացնելու հոկտեմբերի առաջին տասնօրյակում:Եվրոպական ժառանգության օրերի փակման արարողությունը տեղի կունենա Հին Գորիս բնակատեղիում, հոկտեմբերի 9-ին:

Սեպտեմբերի 30-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում, “Եվրոպական ժառանգության օրեր” ծրագրին նվիրված ասուլիսին մասնակցում են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար` Ռաուլ դե Լուցենբերգերը:Եվրոպական ժառանգության օրեր”. “Գրավոր ժառանգություն”

Ծրագիր

Հայաստանի պատմության թանգարան /հոկտեմբերի 1, ժամը 18:00/

Ցուցահանդես` “Հայերեն առաջին հնատիպ գրքեր”

Հայաստանի ազգային պատկերասրահ /հոկտեմբերի 1, ժամը 15:00/

Ցուցահանդեսի բացում,”Հայաստանի ազգային պատկերասրահի հրատարակումները”Հայաստանի ազգային պատկերասրահ /հոկտեմբերի 4, 6, 8, ժամը 15:30/

“Եվրոպական գիրքը հայ նկարչի ձեռքով” /Ինտերակտիվ էքսկուրսիա 8-16 տարեկան երեխաների համար/

Հ. Շարամբեյանի անվան ժող. արհեստագործության կենտրոն /հոկտեմբերի 1, ժամը 13:00/

Ցուցահանդեսի բացում`”Եվրոպան հայ կամավորների աչքերով”

(հասցեն` Դիլիջան, Աբովյան 64)

Հ. Շարամբեյանի անվան ժող. արհեստագործության կենտրոն /հոկտեմբերի 2, ժամը14:00/

Ցուցահանդես,”Գրավոր հիշողություն”

(հասցեն` Երևան, Աբովյան 64)

Մ. Սարյանի տուն-թանգարան /հոկտեմբերի 1, ժամը 14:00/

Գրական-երաժշտական երեկո` “Սարյանի գրական շրջապատը”

Մ. Սարյանի տուն-թանգարան /հոկտեմբերի 2, ժամը 14:00/

Զեկուցում` “Սարյան-Խաչատրյան, երբ գույնը դառնում մեղեդի, մեղեդին` գույն” և տեսահոլովակի ցուցադրում

Հովհաննես Թումանյանի թանգարան /հոկտեմբերի 1/

Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի եվրոպական գրականության բացառիկ նմուշների ցուցադրություն (Շեքսպիր, Սերվանտես, Շիլլեր, Բայրոն և այլն) Ցուցահանդես, բանաստեղծի որդու` Արտավազդ Թումանյանի անտիպ արխիվի հայ ճարտարապետությանը և միջնադարյան գրականությանը վերաբերող նյութեր

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան /հոկտեմբերի 1, ժամը 12:15/

Միջոցառումներ` նվիրված Լերմոնտովի “Դիմակահանդես” դրամայի համար Ա. Խաչատրյանի` երաժշտության ստեղծման 70-ամյակին. ժամանակավոր ցուցահանդես` “Դիմակահանդես-70”

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան /հոկտեմբերի 1, ժամը 12:15/

“Հայրենի բնաշխարհից ներշնչված”. “Ա. Խաչատրյանի երաժշտությունը և Մարտիրոս Սարյանի բնանկարները” սլայդների ցուցադրում երաժշտությամբ ուղեկցությամբ

Ավ. Իսահակյանի տուն-թանգարան /հոկտեմբերի 1, ժամը 14:00/

Ցուցահանդեսի բացում` “Ուստա Կարո” Իսահակյանի ձեռագրերի աշխարհում”

Ավ. Իսահակյանի տուն-թանգարան /հոկտեմբերի 1, ժամը 14:00/

Դասախոսություն` “Իսահակյանի “Ուստա Կարո”վեպը

Ե. Չարենցի տուն-թանգարան /հոկտեմբերի 1, ժամը13:00/

Միջոցառում-ցուցահանդես` “Փրկված պատառիկներ Ե. Չարենցի գրական ժառանգությունից”

Ե. Չարենցի տուն-թանգարան /հոկտեմբերի 2, ժամը 14:00/

Միջոցառում-ցուցահանդես` “Չարենցի անձնական գրադարանի մակագրված գրքերից”

Ե. Չարենցի տուն-թանգարան /հոկտեմբերի 4, 8, ժամը 13:00/

Բաց դաս ուսանողների համար` “Չարենցը գրականության և արվեստի վիճաբան” (Բանաստեղծի գրավոր հրապարակումներից)

Ե. Չարենցի տուն-թանգարան /հոկտեմբերի 6, ժամը 15:00/

Ցուցահանդես-զեկուցում` “Չարենցը կերպարվեստում”, “Հայ կերպարվեստի մեծերի հուշերը Չարենցի մասին”

Ռուսական արվեստի թանգարան /հոկտեմբերի 1/

Ցուցահանդես` “Նկարազարդումը` որպես գրքի ներգործության կարևոր գրավական

Ռուսական արվեստի թանգարան /հոկտեմբերի 4/

Բորիս Պաստեռնակի բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդես` “Վարդանանք” ռազմահայրենասիրական ակումբի հետ համատեղ

Ռուսական արվեստի թանգարան /հոկտեմբերի 8/

Անվանի ռուս գրող Գալինա Արտեմևայի նոր գրքի շնորհանդեսը` հեղինակի մասնակցությամբ

Երվանդ Քոչարի թանգարան /հոկտեմբերի 1/

Ցուցադրություն` “Քոչարի փարիզյան շրջանի եվրոպական արվեստաբանական արձագանքները”

Փայտարվեստի թանգարան /հոկտեմբերի 1, ժամը 13:00/

“Գրավոր ժառանգության փայտե վկաները” ցուցադրություն`

Փայտարվեստի թանգարան /հոկտեմբերի 9/

“Հիշողության շղթա” բացօթյա ցուցահանդես, ուղևորություն ք. Մեղրի

Երևան քաղաքի պատմության թանգարան /հոկտեմբերի 1, ժամը15:00/

Ցուցահանդեսի բացում` “Երևանը հրատարակություններում”

Կարեն Դեմիրճյանի թանգարան /հոկտեմբերի 2, ժամը 15:00/

Ցուցահանդեսի բացում` “Գրատպությունը Հայաստանում 1970-1990-ական թվականներին” (կներկայացվի այդ տարիներին հրատարակված մի շարք գրքեր, տպագրական սարքավորւմներ, այդ շրջանի հայ գրատպությանը)

Ցուցահանդեսի բացում` “Սասունցի Դավիթ” էպոսը, որպես հայ ժողովրդի հավատամք” (ցուցադրության կներկայացվի ժողովրդական վարպետ քանդակագործ Սահակ Սահակյանի “Սասունցի Դավիթ” էպոսի դրվագումներով 160 խորաքանդակ)

Սիլվա Կապուտիկյանի տուն թանգարան /հոկտեմբերի 1/

Սիլվա Կապուտիկյանի արխիվային նյութերի ցուցադրություն

Հայաստանի բնության պետական թանգարան /հոկտեմբերի 1, ժամը 14:00/

Ցուցահանդես` “Ֆիտոկոլաժ”-ՀՀ և ՌԴ նկարիչների միության անդամ Նելլի Դանիելյան

“Էրեբունի” պատմահնագիտական արգելոց-թանգարան /հոկտեմբերի 1, ժամը 11:00/

Ցուցահանդեսի բացում` “Գրավոր ժառանգության ակունքներում. սեպագիր”

Գաֆէսճեան արվեստի կենտրոն / հոկտեմբերի 6/

“Հանդիպում արվեստի հետ” շարքի հերթական ծրագիր, կրթական ծրագիր

երեխաների համար` “Հայոց գրերն իմ գրչով” (թեմատիկ հիմք` Գրիգոր Խանջյանի հանրահայտ ոմնանկարը)

Հայաստանի ճարտ. ազգային թանգարան-ինստիտուտ /հոկտեմբերի 1, ժամը 15:00/

“Ճարտարապետական գրավոր ժառանգություն”

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ /հոկտեմբերի 1/

Դասախոսություն` “Հայոց գրանշանների ձևագոյացումը գրաբանության տեսակետից” (զեկուցող` տառաստեղծ-նկարիչ, ձևավորող, հրապարակախոս` Ռուբեն Հակոբյան)

Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտ /հոկտեմբերի 1/

Դասախոսություն, “Հայոց գրանշանները համակարգչային տառաստեղծության դարաշրջանում” (տառաստեղծ նկարիչ, ձևավորող, հրապարակաղոս` Ռուբեն Հակոբյան)

“Կալենց” թանգարան /հոկտեմբերի 2/

“Արմինեն. Հարություն Կալենցի մասին. նշումներ գրքի լուսանցքներին” զեկուցող` մշակութաբան Հրաչ Բայադյան

Հրազդանի երկրագիտական թանգարան /հոկտեմբերի 1, 2/

Անահիտ Հովհաննիսյանի և Ապետ Փանոսյանի աշխատանքների ցուցահանդես

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան /հոկտեմբերի 1, ժամը 13:00/

Ցուցահանդես` “Գրավոր Ժառանգություն” (Հայ գրատպություն)

Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան /սեպտեմբերի 15/

Միջոցառում` ”Հացի տոն”

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն /հոկտեմբերի 1

“Նորավանք վանական համալիրի դերը Վայոց ձորի գրչության մշակույթում”

“Հերմոնը միջնադարյան հայ գրչության կենտրոն”

“Գոշավանքը որպես գրչության կենտորն” լուսանկարների ցուցահանդես

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն /հոկտեմբերի 2/

Դասախոսություն` “Ստ. Օրբելյան պատմիչը”

(հասցեն` Վայոց ձորի մարզ, Եղեգնաձորի երիտասարդական կենտրոն)

Դասախոսություն` “Գնդեվանքը միջնադարյան հայ գրչության կենտրոն”

(հասցեն` Վայոց ձորի մարզ, Գնդեվանք)

Դասախոսություն`“Միջնադարյան գրչության կենտրոններից՝ Շատիվանք”

(հասցեն` Վայոց ձորի մարզ, Շատիվանք)

Դասախոսություն` “Գլաձորի համալսարանի գրչության երախտավորները”

(հասցեն` Վայոց ձորի մարզ, Թանահատ)

Դասախոսություն` “Գոշավանքի գրավոր ժառանգությունը”

(հասցեն` Տավուշի մարզ, “Գոշավանք” պատմահնագիտական արգելոց)

“Գրավոր ժառանգություն” խորագրի շրջանակներում հոկտեմբերին նախատեսվող միջոցառումներ`

Հոկտեմբերի 5-25

<<Դարձ առ գիրք>> փառատոն

(Խնկո Ապոր անվան մանկական գրադարան)

Հոկտեմբերի 7

Միջոցառում` <<Գրադարանավարի օր>>

(ՀՀ բոլոր գրադարաններ)

Հոկտեմբերի 8

<<Սասնա ծռեր>> էպոսին նվիրված միջոցառում

(Արագածոտնի մարզ, Ուջան համայնք)

Հոկտեմբերի 9

<<Եվրոպական ժառանգության օրեր>> միջոցառման փակման արարողություն

(Սյունիքի մարզ, Հին Գորիս բնակատեղի)

Հոկտեմբերի 19-27

Միջոցառում` “Գրական տապան. 10 տարի անց”

(Երևան, Վայոց ձորի մարզ ք. Ջերմուկ)

Հոկտեմբերի 26-28

“ԱՊՀ և բալթյան երկրների թարգմանիչների և հրատարակիչների համաժողով”

(ք.Երևան)




Լրահոս