
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Անկարան ու Մոսկվան արձանագրություն են ստորագրել ռուս-թուրքական համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որը պետք է հետևի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր առավոտյան Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահմանման վերահսկման ու մշտադիտարկման թուրք-ռուսական համատեղ կենտրոնի մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը: Էրդողանը նաև հույս է հայտնել, որ Սիրիայում, ինչպես և Լեռնային Ղարաբաղում, «կապահովվի արդար խաղաղություն»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ղարաբաղում դիտորդական կենտրոն տեղակայելու մասին Թուրքիայի հայտարարությունը հակասում է Կրեմլի տեսակետին:
Մանրամասները՝ տեսանյութում: