
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լե Դրիանը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի հնարավոր քայլերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
«Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարները մտքեր են փոխանակել Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերի շրջանակներում հնարավոր հետագա քայլերի վերաբերյալ։ Այդ քայլերը պետք է ուղղված լինեն տարածաշրջանում իրադրության բարելավմանն ու հակամարտության վերջնական քաղաքական կարգավորմանը», – նշված է հաղորդագրության տեքստում։