
Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը այցելել է Արցախ, եղել Դադիվանքում: Պատգամավորը հանդիպում է ունեցել նաև Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հետ: Թագուհի Թովմասյանը լուսանկար է հրապարակել Արթուր Աղաբեկյանի հետ, որին կից գրել է.
«Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանի հետ քննարկեցինք Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Չնայած, որ դաժան պատերազմը Աղաբեկյանից խլել է հայրական տունը՝ նախաճաշն էլ չեն հասցրել անել ընտանիքի անդամները, բայց նա երկաթից էլ ամուր է, ապագայի լուսավոր տեսլականով։
Հ.Գ. Թշնամու տիրապետության տակ է մնացել նաև նրա երիտասարդ տղայի գերեզմանը։ Պատերազմ՝ ատում եմ քեզ…»: