
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն պատրաստվում է ձերբակալել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանին։ Մեզ հայտնի դարձավ, որ Գեղամ Մանուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225 -րդ հոդվածի հատկանիշներով ՝ զանգվածային անկարգություններ։
Նշենք, որ ավելի վաղ Գեղամ Մանուկյանը հրավիրվել է ԱԱԾ։ Նա մասնակցել է 17 կուսակցությունների նախաձեռնած բողոքի ցույցերին։
Այլ մանրամասներ կներկայացնենք քիչ անց։