
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի առողջական վիճակը լավ է։ Գնդապետն աշխատավայրում է և շարունակում է կատարել իր աշխատանքային պարտականությունները։
Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Նշենք, որ ավելի վաղ լուրեր էին տարածվել՝ ԱԱԾ տնօրենը սրտի նոպայով տեղափոխվել է Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն։