«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կոտրվեց ֆեյքահայաստանի միֆը, որն իշխանությունները ձեւավորել էին երկուսուկես տարի շարունակ՝ Ֆեյսբուքում կեղծ «քոմենթներով» եւ «ստատուսներով» տպավորություն ստեղծելով, թե իրենք վայելում են հանրության անվերապահ աջակցությունը։
Փողոց դուրս եկած բազմահազար մարդիկ՝ իրական Հայաստանում, պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Հանրահավաքը նախաձեռնած 17 կուսակցություններից մենք տեղեկացանք, որ հանրահավաքները շարունակվելու են, քանի դեռ վարչապետն իրենց պահանջը չի կատարել։
Իսկ պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, որը, ըստ կուսակցությունների, կարող է փոխել ստեղծված իրավիճակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում