
Ռուսաստանը փակ քննարկումների ժամանակ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով կազմակերպությունում իր աղբյուրին։ Վերջինս հստակեցրել է, որ հանդիպումն անցել է փակ ձևաչափով։