Այսօր առավոտյան տեղի է ունեցել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը:
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հայտնել էր անհապաղ քաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին: Եվ դրանց շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի, ՀՀԿ գործադիր մարմնի անդամներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանի, ապա «Ժառանգություն» կուսակցության անդամներին, խորհրդարանական ԼՀԿ անդամներ Գևորգ Գորգիսյանի և Անի Սամսոնյանի եւ հասարակական-քաղաքական տարբեր ուժերի, մտավորականության ներկայացուցիչների հետ:
Հավելենք նաեւ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ մամուլից է տեղեկացել, որ արցախյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրվել։ Մամուլից է տեղեկացել նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Նա շեշտել է, որ այս փաստաթղթի վերաբերյալ իր հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում չի եղել, ինքն էլ որևէ բանակցության չի մասնակցել։
Մանրամասները՝ տեսանյութում