Փորձագետներ. FACEBOOK ի նոր ֆունկցիաները թույլ են տալիս լրտեսել օգտատերերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգտատերերի իրավունքների պաշտպանները ահազանգում են, որ աշխարհի ամենամեծ սոց. ցանցում

կատարված վերջին փոփոխությունները հնարարվորություն են տալիս լրտեսել ցանկացած

օգտատարի:  Բանն այն է, որ, եթե մինչ փոփոխությունները անձնական էջում

կատարվող գրառումները, այդ պահին դիտվող ֆիլմի,

լսվող երգի մասին տեղեկությունները տեսնում էին միայն

ընկերները, ապա այժմ դա կարող են անել նաև Facebook ի գործընկեր Netflix` տեսանյութերի, Spotify և Deezer` երաժշտական և  Guardian` ընթեցանության համար նախատեսված պորտալների ադմինիստրատորները: Այս մասին

գրում է Washington Post ը:  Իսկ MIGnews.com ն էլ նշում է, որ հանուն մարքեթինգային հետաքրքրության

Facebook ը զրկում է իր օգտատերերին պաշտպանված լինելու

իրավունքից: Աղբյուրը հիշեցնում է նաև, որ համաձայն Wikileaks ի` սոցիալական այս ցանցը

հանդիսանում է հզորագույն ”լրտեսող

մեքենա”:

 




Լրահոս