ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Լիլիթ Գալստյան այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենց նպատակն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացնի եւ անցնցում հեռանա:«Իհարկե, մեզ լռեցնել չի հաջողվի, որովհետեւ մեզ հետ է հայ ժողովուրդը Հայաստանում, թե սփյուռքում:
Մենք չենք չենք պատրաստվում վերցնել մեզ նետված անարժանապտվության սեւ ձեռնոցը, մենք չենք ուզում հաշտվել այս սեւ էջի հետ: Մեզ համար թանկ են մեր որդիների թափված արյունը, թանկ է մեր երկրի ճակատագիրը: Մենք վստահ ենք, որ այս տեսակետները կիսում է մեր հասարակության ճնշող մեծամասնությունը»,-հայտարարել է Գալստյանը:
Սոնա Գրիգորյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում