
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցությունների ներկայացուցիչների նախաձեռնած հանրահավաքի ավարտից հետո 20 անձ բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության բաժին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից հայտնեցին, որ նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտում կատարելու համար: