Երևանի դատարաններում այս պահին քննվում են հավաքների ղեկավարների ձերբակալման իրավաչափության հարցերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության տարբեր դատարաններում քննվում են այսօր ձերբակալված առաջնորդների ձերբակալման իրավաչափության հարցերը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում Իշխան Սաղաթելյանի ձերբակալման իրավաչափության հարցի քննարկման դատական նիստը սկսվել է ժամը ութից, քիչ անց հայտնի կլինի այն ձերբակալությունը իրավաչափ է, թե ոչ:

Իսկ ահա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում` Մասիվի դատարանում, այս պահին տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի ձերբակալման իրավաչափության դեմ ներկայացված բողոքի քննությունը։ Գագիկ Ծառուկյանի գործը քննում է դատավոր Մանվել Շահվերդհյանը։

Նշենք, որ եթե որոշում կայացվի, որ իրավաչափ է, ապա նրանք կշարունակեն մնալ ձերբակալված մինչեւ լրանա 72 ժամը, կամ նախաքննական մարմինը տանի կալանքի:




Լրահոս