Բաքվում քարեր են նետել հայ բռնցքամարտիկների վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաքվում

ընթացող բռնցքամարտի

աշխարհի առաջնությունում երեկ լուրջ միջադեպ

է տեղի

ունեցել: Այսպես

կոչված «Ղարաբաղի

ազատագրման կազմակերպության» անդամները ներխուժել են Հեյդար Ալիևի

անվան մարզահամերգային համալիր և քարեր

նետել հայկական

պատվիրակության ուղղությամբ:

Այս մասին

տեղեկացնում է

azerisport ը: Հարձակման կազմակերպիչներից Ակիֆ Նագին չի էլ թաքցրել,

որ սա նախապես կազմակերպված

ակցիա է եղել. «Մենք

տեղեկացել էինք,

որ հայ բռնցքամարտիկները դուրս

են գալիս

ռինգ: Երբ տեսանք նրանց,

սկսեցինք քարեր

նետել, որից

հետո ոստիկանության կողմից դիմադրության հանդիպեցինք»:

Նագին հայտնել,

որ իրենց

նպատակը հայ մարզիկներին խանգարելն

էր: Ակցիայի

շրջանակում հնչել

են նաև վիրավորական արտահայտություններ: Հիշեցնենք, որ Հայաստանի

14 հոգանոց պատվիրակությունը Բաքու է մեկնել

Ադրբեջանի կողմից

ստացած անվտանգության երաշխիքներից հետո: Հայ բռնցքամարտիկները մրցաշարի

շրջանակում դեռ մի շարք

հանդիպումներ պետք

է անցկացնեն

Բաքվում: Մասնավորապես,

64կգ Հրաչիկ

Ջավախյանը և 75կգ Անդրանիկ

Հակոբյանը դուրս

են եկել

1/16-րդ եզրափակիչ,

իսկ 49կգ Հովհաննես Դանիելյանը

դեռ դուրս

չի եկել

ռինգ:  Armsport.am




Լրահոս