ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսական պատվիրակությունն այսօր կայցելի Թուրքիա. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական պատվիրակությունը այսօր՝ նոյեմբերի 13-ին, կայցելի Թուրքիա՝ Լեռնային Ղարաբաղում համատեղ դիտորդական կենտրոն ստեղծելու շուրջ բանակցությունների համար։ Նախօրեին Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները հուշագիր էին ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկողության համատեղ կենտրոն ստեղծելու մասին։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ համատեղ կենտրոնը գտնվելու է Ադրբեջանի տարածքում, կենտրոնը պետք է հետեւի հրադադարի ռեժիմի պահպանմանը, տեղեկություն հավաքի, ամփոփի եւ ստուգի հրադադարը խախտելու մասին ամբողջ տեղեկությունը։

Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ խոսեց նաեւ Ղարաբաղի կարգավիճակի մասին` ասելով, որ անհրաժեշտ է քննարկել կարգավիճակի հետ կապված բոլոր հարցերը` հաշվի առնելով բոլոր մարդկանց իրավունքները, այնտեղ ապրող մարդկանց, եւ այն մարդկանց, որ այնտեղ ապրել են եւ պետք է վերադառնան:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս