Երեկ հայտարարություն է տարածել ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Խոսելով երեք երկրների ղեկավարների համաձայնագրի մասին, նա նշել է. Ինչ վերաբերում է ներքաղաքական առճակատման առիթը հանդիսացած Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ համաձայնագրին, ապա դա պետք է ընկալվի որպես կայացած իրողություն՝ այս պահին գնահատելով առնվազն այն կարևոր փաստը, որ դրա շնորհիվ պատերազմն ավարտվել է, և նոր զոհեր այլևս չեն լինի: Համաձայնագրի իրականացման և Ղարաբաղի հարցի վերջնական լուծման գործընթացը մոտ ապագայի խնդիր է, որին Հայաստանը պետք է պատրաստ լինի ամենայն լրջությամբ»:
Իսկ ադրբեջանական կողմն էլ Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը խնդրել է միջանցք ապահովել դեպի Շուշի։ Ինչպես գրում է WarGonzo թելեգրամյան ալիքը՝ ՌԴ ՊՆ-ում ունեցած աղբյուրներին հղումով, այս պահին ադրբեջանական կողմը փաստացի չի վերահսկում քաղաք տանող մուտքերից որևէ մեկը։
«Սա նշանակում է, որ այս պահին հնարավոր չէ Բաքվում ավտոբուս նստել ու հասնել Շուշի։ Միակ հնարավոր երթուղին հատուկ ջոկատայիններինն է, որը գալիս է Հադրութից այն նույն «դժոխքի կիրճով»։ Սակայն այնտեղ անգամ ճանապարհ չկա, միայն անվահետքեր են այն թրթուրավոր տեխնիկայից, որն Ադրբեջանի զինված ուժերն այս պահին մտցնում են Շուշի։ Սա է պատճառը, որ առայժմ քաղաքում արված որևէ քաղաքացիական ռեպորտաժ չկա», – ասված է հաղորդագրության մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում: