ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանը հանդիպել է մտավորականների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք ուրիշ պարտականություն չունենք, բացի մեր երկիրը հզոր դարձնելը, և ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մշակույթի և մարզական ոլորտի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների մի խումբ ներկայացուցիչների:

«Դժվարին պահ է բոլորիս համար,-ասել է նախագահը: -Պետք է ճշմարտության աչքերի մեջ նայենք, վերլուծենք, թե ինչու ենք այստեղ հասել, որպեսզի կարողանանք ապրել այսօր, կարողանանք ապրել վաղը: Ես կարծում եմ՝ ցանկացած հայ իր մեջ մի փոթորիկ ապրեց, և այդ փոթորիկը շատերի մեջ դեռևս շարունակվում է: Եվ դա հասկանալի է: Կարևոր չէ, թե այդ մարդը որտեղ է ապրում՝ Արցախո՞ւմ, Հայաստանո՞ւմ, թե՞ Սոչիում, Մոսկվայո՞ւմ, Փարիզո՞ւմ, թե՞՝ Լոս Անջելեսում: Բոլորս հայ ենք և բոլորս էլ մեր հոգևոր, մտավոր և ազգային պորտալարով կապված ենք Հայրենիքի հետ: Եվ սա, իհարկե, ծանր փոթորիկ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս