
Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող օտարերկրյա զինյալների հարցը կլուծվի։ Այս մասին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Լեռնային Ղարաբաղ ժամանած զինյալները չեն անհետացել։ Ելնում ենք այն հանգամանքից, որ այդ հարցը կլուծվի։ Դրա լուծման հարցում ջանքեր պետք է կիրառեն բոլոր այն կողմերը, որոնք շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- հայտարարել է Զախարովան։ Նա հավելել է, որ ռուսական կողմից այս հարցով զբաղվում են ռազմական փորձագետները:
«Կարծում եմ, որ այս հարցը պահանջում է մասնագետների հատուկ աշխատանք, ապա արդյունքների մասին զեկույց, և ոչ թե հակառակը», – ասել է նա: