
Այսօր հոկտեմբերի
2-ին ժամը 19:20-ի սահմաններում փլուզում է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ինչպես armlur.am – ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ
30 րոպե առաջ, Նոյեմբերյան-Այրում գլխավոր ճանապարհին փլվել է ճանապարհամերձ սարը,
դեռևս չճշտված տեղեկություններով, համաձայն ականատեսների պատմածների,
հնարավոր է որ փլուզվածքի տակ են հայտնվել ավտոմեքենաներ, այդ թվում նաև ՃՈ մեքենան,
այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանութան Տավուշի և Լոռու մարզերի աշխատակիցները նշված մարզերի ոստիկանության մարզային վարչությունների պետերի Անուբախ Ղամբարյանի և Վլադ Վարդանյանի գլխավորությամբ:
Այստեղ են ժամանում նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի աշխատակիցները,
մարզային փրկարար ծառայությունների աշխատակիցները,
շտապ օգնության մեքենաներ: Ֆոտոլրագրողը հենց նոր հայտնեց որ փրկարարական կամ վերականգնողական աշխատանքները խիստ դժվարանում են,
կամ գրեթե անհնարին են քանի որ փլուզումը դեռ շարունակվում է, այս պահին դեպքի վայր է ժամանում նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանը ՃՈ օպերատիվ խմբով:Դեպքի վայր են ժամանել նաև ՊՆ ստորաբաժանումները համարժեք օգնություն ցուցաբերելու նպատակով: