
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
ՀՀ վարչապետը Ֆրանսիայի նախագահին տեղեկատվություն է ներկայացրել հրադադարի մասին նոյեմբերի 10-ին ստորագրած հայտարարության և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին:
Էմանուել Մակրոնը գոհունակությամբ նշել է ռազմական գործողությունների դադարեցման փաստը և ընդգծել Ֆրանսիայի բարեկամական վերաբերմունքը Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպկ: Ֆրանսիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել իր նպաստը բերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար, կայուն և բոլոր կողմերի համար ընդունելի լուծմանը: