
ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով՝ անհետաձգելի բժշկական օգնությունն արտերկրում շարունակելու նպատակով:
Հորդորում ենք ՊԵԿ նախագահի տեղակալի հրաժարականի դիմումի վերաբերյալ տեղեկատվությունը չշահարկել:
Պարոն Փաշայա’ն, մաղթում ենք շուտափույթ ապաքինում:
Այս մասին տեղեկացրել է ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը: