Պետք է հաշվի առնել այն հանգամանքները, որում կայացվել է այդ որոշումը եւ դա կայացվել է ռազմական իրավիճակի վերլուծության արդյունքում: Այս մասին այսօր Հանրային Հեռուստաընկերության եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ըստ էության Ստեփանակերտ քաղաքը մնացել էր անպաշտպան, եթե շատ արագ չկանգնեցնեինք պատերազմը, Ստեփանակերտը կընկներ, ապա Ասկերանը, Մարտակերտը եւ սցենարներից կախված քսանից-երեսուն հազար զինվորներ կհայտնվեին շրջափակման մեջ: Սա այն դեպքը չէր, որ հրաման հնչեր շրջանաձև պաշտպանության, մենք կունենայինք այդպիսի իրավիճակ: Դուք ասում եք՝ ինչու հարցը չի քննարկվել, սա մարտական գրծողությունների օպերատիվ կառավարման տրամաբանությամբ է տեղի ունեցել», – նշեց նա:
Փաշինյանի խոսքով, իրականությունն այն է, որ այս փաստաթուղթն ավելի շատ պահպանելու մասին է: «Հետագայում, երբ ռազմական գործողությունները կանգնած են, այդ փաստաթուղթը բաց է եւ այն քննարկում են հիմա բոլորը: Հիմա պետք է հասկանալ՝ քննարկման արդյունքում առաջաևկվում է ինչ անել: Քննարկումը հիմա ամենալայնն է»:
Մանրամասները՝ տեսանյութում