ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ և ՌԴ-ի իշխանությունների միջև եղել են, կան եւ կլինեն նորմալ աշխատանքային հարաբերություններ. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խնդիրներ իհարկե եղել են:  Այս մասին այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով թե լրջագույն վերանայումների կարիք է առկա:

«Եղան կազմակերպչական բնույթի թերացումներ, նաև զորահավաքի մասով եւ իրողություններին չեն համապատասխանում պլանները: Դրանք ավանդույթային են եւ այնպես չի, որ տարին մեկ փոխվում են եւ վաղուցվանից են ստեղծվել: Դա հին համակարգ է եւ այս նոր իրավիճակում չի աշխատում: Այս պատերազմը այլ իրողություններ ցույց տվեց: Բարեփոխումները չէին հասել տրամաբանական ավարտին եւ կազմակերպչական թերություններ ի հայտ եկան», – նշեց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ հայ-ռուսական հարաբերություններին եւ նշեց, թե Ղարաբաղի հարցում ՌԴ-ի դիրքորոշումը վերջին չորս տարիներին չեն փոխվել:

«Մենք չենք խոսում Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանությունների միջև հարաբերությունների մասին: Մենք խոսում ենք Լեռնային Ղարաբաղի հարցում նրանց ունեցած դիրքորոշման մասին: Եթե կապ ունենար, ապա 2018 թվականից հետո դրանք փոփոխություն կկրեին, սակայն չեն կրել: ՀՀ և ՌԴ-ի իշխանությունների միջև եղել են, կան եւ կլինեն նորմալ աշխատանքային հարաբերություններ», – նշեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս