ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանում դժգոհ են Ալիևից, Ռուսաստանն ու Թուրքիան էլ քննարկում են Ղարաբաղի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Ալի Քերիմլին դժգոհություն է հայտնել Շուշիում Ռուսաստանի խաղաղապահների ներկայությունից: «Ֆեյսբուք»-ի իր էջում ադրբեջանցի ընդդիմադիրը նկար է հրապարակել Շուշիից և հարց է ուղղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, թե ինչ գործ ունեն Ռուսաստանի զինված ուժերը Շուշիում:

«Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռուս խաղաղապահները մտել են Ստեփանակերտ ու Շուշի։ Ստեփանակերտի հետ կապված հարցը պարզ է: Ի՞նչ  գործ ունի ռուսական բանակը Շուշիում։ Մենք սպասում ենք կառավարության բացատրությանը»,- գրել է Քերիմլին:

Ռուսաստանի և Թուրքիայի ռազմական պատվիրակությունները Անկարայում քննարկել են Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման պայմանավորվածության վերաբերյալ որոշումը և հետագա քայլերը: Այս մասին հայտնել էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը:

«Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունում թուրքական և ռուսական ռազմական պատվիրակությունների բանակցությունների տեխնիկական մասն ավարտվել է: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղում զինադադարի հայտարարումից հետո կատարվելիք աշխատանքները, ինչպես նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Իդլիբում: Բանակցությունները կշարունակվեն վաղը», հայտնել են թուրքական ռազմական գերատեսչությունից:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս