Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հայտնեց, որ այսօրվանից Երևանի քաղաապետարանի դիմացից արցախցիները հնարավորություն կունենան անվճար վերադառնալ հայրենիք: Արցախցիների խնդիրների լուծման կարևորության մասին խոսել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ այսօր վաղ առավոտից, Երեւանի քաղաքապետարանի դիմաց անվճար ավտոբուսները պետք է տեղափոխեն Արցախի տարբեր բանկավայրերից տարհանված բնակիչներին, քանի որ Արցախը վերականգնելը, վերաբնակեցնելը պետք է լինի առաջնային նպատակ:
ArmLur.am-ը զրուցել է արցախցիների հետ, պարզելու համար, թե ուր են գնալու, եւ առհասարակ ինչ են մտածում կատարվածի մասին:
Մեզ հետ զրույցում արցախցիները դժգոհեցին, որ վաղ առավոտից այստեղ սպասում են, սակայն իրենց տեղափոխող տրամսպորտային միջոց չկա, իսկ, թե որքան այստեղ կսպասեն դեռեւս հայտնի չէ:
ArmLur.am-ը զրուցել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակցի հետ՝ պարզելու համար, թե ինչն է խնդիրը, որ համապատասխան տրանսպորտային միջոց չկա, որպեսզի մարդկանց տեղափոխի իրենց բնակավայրերը:
Ամեն դեպքում, այս պահին Արցախը վերականգնելը պետք է լինի առաջնային նպատակ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան