Այս պահին ԱԱԾ-ն խուզարկում է նաև «Հայրենիք» հիմնադրամի գրասենյակը: Այս մասին հայտնում են «Հայրենք» կուսակցությունից։
«Արցախը թշնամուն հանձնելու խայտառակ համաձայնագրի կնքումից հետո դավաճան Փաշինյանն անցնում է տոտալ քաղաքական ռեպրեսիաների՝ հույս ունենալով ամեն գնով պահպանել իր «իշխանական աթոռը»:
Արցախի փրկությանը միտված մեր օրինական գործունեությունը որևէ քաղաքական հալածանք չի կանգնացնելու: Դավաճանը հեռացվելու է»,-ասված է կուսակցության հայտարարությունում:
Հիշեցնենք, որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները խուզարկել են Արթուր Վանեցյանի տունը: