
Mediaport տելեգրամյան ալիքը քիչ առաջ տեղեկություն էր հրապարակել, որ ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Ալիքը մեկնաբանել է, թե ստորագրված փաստաթղթի վերջնական տարբերակից տեղյակ չեն եղել անգամ արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաները:
Մեկնաբանության համար ArmLur.am-ը դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին, որը նշեց. «Պարոն Քոչարյանը շարունակում է կատարել իր պարտականությունները»:
Միևնույն ժամանակ հավելենք, որ նոյեմբերի 11-ին աշխատանքից ազատվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանը: