Արթուր Վանեցյանին մեղադրանք առաջադրվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել կրկին ապօրինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը։ «Մեղադրանքի էությունը չի էլ պարզաբանվել։ Վանեցյանը, բնականաբար, իրեն մեղավոր չի ճանաչել։ Մենք պահանջել ենք առերեսում կատարել բոլոր այն անձնանց հետ, ովքեր հնարավոր է՝ վկայած լինեն իր դեմ եւ բացահայտել այն ապացույցները, որոնք հիմք են տվել այս մեղադրանքը առաջադրելու համար։ Մենք չենք պատկերացնում, թե ինչի մասին է ընդհանրապես խոսքը գնում, որպեսզի կարողանանք պատշաճ փաստարկներ ներկայացնել», -ասաց Սահակյանը և հավելեց, որ մինչ այս պահը որեւէ ապացույց նույնիսկ ձեւական չի ներկայացվել։

Նշենք, որ Վանեցյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-235 հոդվածի 2-րդ մասի, 35-300-րդ հոդվածի 1-ին մասի, 35-305-րդ հոդվածի հատկանիշներով։




Լրահոս