«Հանրապետություն» կուսակցությունը վարչապետի գրառումը ոչ միայն անընդունելի, այլև շատ վտանգավոր է համարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանրապետություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

««Հանրապետություն» կուսակցությունը վարչապետի գրառումը ոչ միայն անընդունելի, այլև շատ վտանգավոր է համարում։ Պետական գործառույթները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և դրանից բխող օրենքներով։ Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զսպվածություն և չենթարկվել օրենքից դուրս որևէ սադրանքի»։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.

«Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։

Տղերք, դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։

Հպարտ եմ ձեզանով»:




Լրահոս