
ՌԴ խաղաղապահները Երևանից Ստեփանակերտ են ուղեկցել 475 բնակչից բաղկացած փախստականների երկրորդ խումբը: «475 փախստականի տեղափոխող 19 ավտոբուսներն ուղեկցվել են ՌԴ խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության ուժերի կողմից և հասել են Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում:
Ստեփանակերտում ավարտվել է նաև ռուս խաղաղապահ ուժերի կառավարման համար հրամանատարական կետի տեղակայումը: Նշվում է, որ շարունակվում է ռուս խաղաղապահների զորախմբի հիմնական ուժերի տեղափոխումը, որի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը:
«Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով շարունակվում է անձնակազմի, սպառազինման և ռազմական ու հատուկ տեխնիկայի տեղափոխումը Հայաստան: Նոյեմբերի 18-ից սկսած իրականացվել է 118 չվերթ, այդ թվում 23-ը՝ վերջին 24 ժամում»,- ներկայացրել ՌԴ ՊՆ-ից: